Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. Լուկաս Ֆուրլաս
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում, որը համարվում է հուսալի գործընկեր, ռեժիմի հակառակորդները ենթարկվում են խոշտանգումների։ Ռեժիմին քննադատող լրագրողները բանտում են, հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման։ Դրա մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ հայտարարել է Կիպրոսից Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը։
«Լեռնային Ղարաբաղում տասնյակ հազարավոր հայեր վտարվեցին իրենց տներից, իսկ քրիստոնեական ամեն ինչ ոչնչացվեց»,- ընդգծել է եվրապատգամավորը՝ նշելով, որ Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Թուրքիայի կողմից բռնազավթված Եվրամիության անդամ երկիր Կիպրոսի հյուսիսային մասի անեքսիայի օգտին։
«Սա խաթարում է Եվրամիության անդամ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նորմերը։ Միջազգային հանրությունը չի կարող մի կողմ կանգնել այդ անօրինական գործողությունների հանդեպ։ Մենք Ադրբեջանի բնական գազը չպետք է վեր դասենք արժեքներից և մարդկային կյանքերից»,- հավելել է եվրապատգամավորը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live