Կհստակեցվեն արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2023 թ.-ի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման մեջ: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը: Նույն օրենքի 25.1- ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Քրեակատարողական ծառայությունը կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը:
Թիվ 543-Ն որոշմամբ հաստատվել է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, որն ուղղված է քրեակատարողական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված՝ կալանք խափանման միջոցի և ազատությունից զրկելու հետ կապված պատիժների, բացառությամբ կարգապահական գումարտակում պահելու և զինծառայողների նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման, կատարման կարգի և պայմանների ամբողջության ապահովմանը։ Այնինչ կանոնակարգով կարգավորված չեն ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և օրենսդրությամբ սահմանված դեպքերում կալանավորվածներին փոխադրելու, ուղեկցելու հետ կապված հարաբերությունները:
Նշված հարաբերությունները որոշակի չափով կարգավորումներ են ստացել արդարադատության նախարարի՝ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» (2009թ. 311-Ն, հավելված 12) և «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» (2011թ. 195-Ն) համապատասխան հրամաններում:
Սակայն քրեակատարողական ծառայության ուղեկցումների գործառույթ իրականացնող ստորաբաժանումները ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներ իրականացնելիս որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվում պետական այլ մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց հետ, ուստի, անհրաժեշտություն է ծագել առավել ընդգրկուն կարգավորումներ սահմանելու կառավարության որոշմամբ հաստատման ենթակա քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգում: Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ԱՆ քրեակատարողական ծառայության ուղեկցող ստորաբաժանումների գործառույթները, ինչպես նաև ակնկալվում է քրեակատարողական ծառայության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումների առնչությամբ ծագող հարաբերությունների վերաբերյալ առավել ընդգրկուն կարգավորումներ սահմանել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



