Անչելոտի․ Վինիսիուսը պետք է ստանա «Ոսկե գնդակն» այս մրցաշրջանում, անցած տարի էլ նա պետք է դառնար դափնեկիրը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր ղեկավարած թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղը Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայությունում։
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Արքայական թիմը 5:2 հաշվով կամային հաղթանակ էր տարել գերմանական թիմի նկատմամբ, Վինիսիուսը երկրորդ խաղակեսում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
«Հազվադեպ կարելի է տեսնել ֆուտբոլիստների, որոնք այդքան լավ են խաղում։ Վինիսիուսը գերազանց անցկացրեց երկրորդ խաղակեսը։ Նա գործեց էներգիայով, ինտենսիվությամբ եւ բնավորությամբ։ Վինիսիուսը պետք է ստանա «Ոսկե գնդակն» այս մրցաշրջանում, անցած տարի էլ նա պետք է դառնար դափնեկիրը։
Վինիսիուսին շատ են սուլում, քանի որ նա կարող է բեկել իրավիճակները։ Նա պայքարում է ռասիզմի դեմ եւ դրա համար բարձր գին է վճարում։ Բայց ես վստահ եմ, որ նրան հարգում են այս երկրում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
Վինիսիուսը ճանաչվել է «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպման լավագույն խաղացող։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live