ՀՀ Նախագահը հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին պարգևատրեց մարտական ծառայության մեդալով
ОБЩЕСТВОԺամկետային զինծառայող Արա Երեմյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով: Լրագրողների հետ զրույցում Արա Երեմյանը նշեց, որ մարտական դիրքը պահելու ժամանակ հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կողմից: «Մարտական հերթապահության ժամանակ, երբ արդեն իջնում էինք դիրքերից, հակառակորդը սկսեց կրակել, ինչի արդյունքում ես հրազենային վիրավորում ստացա: Շատ արյուն էի կրցրել: Հիմա աստիճանաբար ապաքինվում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:
Նա հավելեց, որ ադրբեջանցին հայից երբեք չի կարող ուժեղ լինել: «Ճիշտ է՝ իրենք շատ են, բայց մեր դուխը չունեն: Իրենք չեն կարող մեզ նման ուժեղ լինել, որովհետև մենք հայ ենք, իսկ իրենք թուրք: Այսքանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց զինծառայողը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



