Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելը
ОБЩЕСТВОՀարգելի՛ ուղևորներ,
տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդով վճարելը։ Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ:
Հավելենք նաև, որ այն ուղևորները, ովքեր երբեք չեն գնել QR ուղետոմս «Telcell Wallet»-ով, ապա, հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գնելով առաջին QR ուղետոմսը, «Telcell Wallet» հավելվածում կստանան 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո):
Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար։
Տեսանյութն՝ այստեղ