Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Այս անգամ նա հրապարակել է որդու և ամուսնու մասնակցությամբ սթորի, որտեղ երևում է, որ փոքրիկը լաց է լինում իր հայրիկի համար, երբ հասկանում է, որ նա տնից դուրս է գալիս:
Նշենք, որ Սիլվին նաև հաճախ է հարցուպատասխանի ֆորմատով շփվում հետևորդների հետ։
Վերջերս էլ դերասանուհին նման պատուհան էր տեղադրել ինստագրամյան իր էջի story բաժնում, որտեղ էլ դերասանուհուն մի շարք հարցեր էին ուղղել. դրանցից մեկը հետևյալն էր.
«Ի՞նչն է ամենակարևորը ամուսնության մեջ»,-սրան ի պատասխան՝ դերասանուհին նշել էր.
«Եթե հարաբերություններում չկա հարգանք, չկա նաև սեր։ Նման ամուսնությունները երկար չեն տևում։ Դա ավարտվում է, երբ կնոջ համբերությունը սպառվում է»։
Նշենք, որ տարիներ առաջ խոսելով ազգությամբ հնդիկի հետ ամուսնության դժվարությունների մասին, ասել էր.
«Երևի՝ նրանց ուտեստները պատրաստելը։ Շատ եմ ասել, որ ինքս շատ քիչ բան եմ ուտում նրանց խոհանոցից: Հիմա ամուսնուս համար սկսել եմ մեր հայկական ուտեստներից էլ պատրաստել՝ որոշ աղցաններ: Նաեւ փքաբլիթներ եմ պատրաստում: Քիչ-քիչ սովորեցնում եմ մեր համերին: Տոլմա դեռ չեմ պատրաստել, որովհետեւ նրանք տավարի միս չեն ուտում, բայց մի օր հավի մսով կպատրաստեմ»։