Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. Գրանցվել է 16 ավոտվթար, վիրավորվել է 60 մարդ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 24-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից՝ 4-ը նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, վարժական հավաքից խուսափելու՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, բնակարանային գողության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ջրի խողովակաշարերին ապօրինի միացում կատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթղթեր կեղծելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, կանխամտածված սնանկության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, կասեցնելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, սնանկության ընթացքում անօրինական գործունեության, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս չարաշահումների ՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 4 հետախուզվող և 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



