Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Mercedes»-ը բախվել է բենզատար բեռնատարին, ապա 5 «Nissan»-ներին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Litokol» ընկերության դիմաց բախվել են «Mercedes»-ը, «Nissan Tiida»-ն, «Nissan Bluebird»-ն, «Nissan Altima»-ն, «Nissan Tiida»-ն «Nissan X-Trail»-ն և բենզատար բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, ով բախվել է նախ բենզատար բեռնատարին, ապա մյուս ավտոմեքենաներին: Բոլոր «Nissan»-ները եղել են կայանված:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live