Հիվանդանոցներից մեկի պատուհանից թոշակառուն ընկել է և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում․ ՌԴ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգում տարեց տղամարդն ընկել է հիվանդանոցի չորրորդ հարկի պատուհանից ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է 78.ru հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին Լենինգրադի մարզային կլինիկական հիվանդանոցում, որը գտնվում է Լունաչարսկի պողոտայում։ Գիշերը 73-ամյա հիվանդը, ով պառկած էր այնտեղ անգինա պեկտորիսով, չորրորդ հարկում ընկել է պատուհանից, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, չի նշվում։
Տուժածը հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։ Նրա վիճակը գնահատվել է ծանր։ Նրա ստացած վնասվածքների մասին տեղեկություններ չկան։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live