«Բոլոնիա»-«Միլան» խաղը հետաձգվել է. այն այս տարի չի կայանա
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Միլանի» հանդիպումը «Բոլոնիայի» հետ հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։ Ա Սերիայի 9-րդ տուրի հանդիպումը պետք է կայանար հոկտեմբերի 26-ին՝ Բոլոնիայի «Ռենատո Դալ Արա» մարզադաշտում։
Հանդիպումը տեղի իշխանությունների որոշմամբ հետաձգվել է հորդառատ անձրևների և ջրհեղեղների, ինչպես նաև հարակից վերականգնողական աշխատանքների պատճառով։ Ենթադրվում է, որ նման պայմաններում 35 հազար երկրպագուների ժամանումը մարզադաշտ խնդիրներ կստեղծեր հասարակական կարգի հետ կապված։
«Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին առաջարկել է «Բոլոնիայի» հետ խաղալ առանց հանդիսականի։ Քննարկվել են նաև հանդիպումը չեզոք դաշտում՝ Էմպոլիում կամ Կոմոում անցկացնելու գաղափարները։ Քաղաքապետ Մատեո Լեպորը և Բոլոնիայի ղեկավարությունը պնդել են հետաձգել հանդիպումը։ Վերջնական որոշումն ընդունվել է Ա սերիայի տնօրենների խորհրդի արտակարգ նիստում:
Խաղը կկայանա 2025 թվականից ոչ շուտ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live