Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամուր հարաբերությունների գաղտնիքներ

ЛАЙФ

Shabat.am-ը գրում է.

Յուրաքանչյուր զույգ ձգտում է հասնել անթերի հարաբերությունների, որպեսզի հենց իրենց զույգը երկար ժամանակ կատարյալ համարվի: Այսպիսին է սիրահարված մարդկանց հոգեբանությունը: Սակայն այդ կատարելությանը հասնելու համար մարդուն անհրաժեշտ է երկարատև աշխատել սեփական <<Ես>>-ի ու հարաբերությունների վրա: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու աշխարհայացքը, սակայն նորմալ հարաբերությունների ստեղծման համար անհրաժեշտ է հաշվի նստել նաև դիմացինի ցանկությունների ու հետաքրքրությունների հետ: Հարաբերությունների վրա ազդող հիմնական բաղադրիչներից մեկը սերն է:

Առանց սիրո բոլոր հարաբերությունները փլուզվում են: Սովորաբար, երբ մարդիկ սկսում են հանդիպել, նրանք միշտ հավատում են, որ իրենց հարաբերությունների հիմքում ընկած է իսկական սերը (այն տեղի է ունենում ենթագիտակցաբար): Մարդ սկսում է հիշել, թե իրենց հարաբերություններում ինչ վառ հուշեր ու երջանիկ պահեր են եղել ու նաև վեճեր` փորձելով այսուհետ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Սակայն հետաքրքրությունների տարբերությունները միշտ չէ, որ հանգեցնում են վեճերի: Երբեմն, ընդհակառակը, մարդու հետաքրքրությունների միջոցով կարելի է շատ բան իմանալ նրա մասին:

Մարդ չի կարող ամեն ինչ պատմել իր մասին, երբեմն նրա հետաքրքրությունները պատմում են դա իր փոխարեն. դրա համար անհրաժեշտ է ընդունել երկրորդ կեսի հետաքրքրություններն ու կիսել դրանք: Որակյալ հարաբերությունների ցուցանիշն այն է, որ երկուսն էլ մնան այնպիսին, ինչպիսին կան ցանկացած իրավիճակում` չսահմանափակելով իրենց ու դիմացինի ձգտումները: Սեփական անձի հանդեպ կասկածների պատճառով կանայք և տղամարդիկ ձգտում են միմյանց իրենց կողքին պահել: Նրանց թվում է, թե մի վանդակում փակվելով` նրանք կարող են փրկել իրենց հարաբերությունները: Այդ իսկ պատճառով նրանք փորձում են վերահսկել միմյանց: Իրականում պարտադիր չէ ամեն ինչ իմանալ միմյանց մասին շփումն ավելի բազմակողմանի դարձնելու համար: Եթե զույգերը չփորձեն միմյանց կապել հավիտյան սիրո ու հավատարմության խոստումներով, ապա հարաբերությունները դրանից չեն տուժի, այլ ընդհակառակը, կլինեն ավելի առողջ, անկեղծ, հաճելի ու երկարատև: Զուգընկերոջը մոտ պահելու համար պետք չէ վանդակի մեջ նրան պահել, այլ հարկավոր է ազատություն տալ: Մտերիմ մարդուն կորցնելու վախը հաճախ բերում է իրական կորստի: Խանդը, կասկածամտությունը և դիմացինին վերահսկելու ցանկությունը հարաբերությունները դարձնում են ծանր ու ձանձրալի: Այն, ինչ տղամարդն ու կինը թույլ չէին տա իրենց հարաբերությունների սկզբում, կես տարի հետո դառնում է հնարավոր ու սովորական: Կարող է թվալ, որ հենց այդ ինքնաարտահայտման ազատությունն է այդքան կարևոր հարաբերություններում, սակայն իրականում դա վկայում է զգուշավորության և սեփական գործողությունների հանդեպ վերահսկողության զգացողության կորստի մասին: Հետաքրքրության կորուստը միմյանց հանդեպ հիմնականում հեռավորության չափազանց կրճատման հետևանք է: Բավական է միմյանցից որոշ ժամանակով հեռանալ, ու կնոջը նորից
հաճելի կլինի զարդարվել իր տղամարդու համար, իսկ տղամարդն էլ մեծ հաճույքով նորից կձգտի դեպի իր կինը: Հարաբերությունները խաղ են, որոնք հետաքրքրիր են ոչ թե իրենց արդյունքներով, այլ ընթացքով: Շատերին թվում է, թե հարաբերությունների խաղի նպատակն այն է, երբ կարող ես ասել. «Ահա և վերջ, նա իմն է»: Սակայն, երբ սկսում ես այդպես մտածել, խաղը կորցնում է իր իմաստը, հարաբերությունները վերածվում են ձանձրալի առօրյայի: Հարաբերությունների թարմությունը պահելու համար անհրաժեշտ է հրաժարվել հստակությունից, հաղթահարել սեփական վախն ու թույլ տալ հարաբերություններին հավասարակշռվել հայտնիի և անհայտի սահմանագծում:

Վախերը հաղթահարելն այդքան էլ հեշտ չէ, սակայն միայն այդպես կարելի է կառուցել թեթև, ազնիվ ու կայուն հարաբերություններ: Դա հասկանալու համար անհրաժեշտ է այդ ամենը սեփական անձի վրա փորձել: Փորձեք միմյանցից անկախ լինել: Մի՛ վերահսկեք միմյանց: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բայց մի մոռացեք, որ Ձեր կողքին կա մեկը, ով թանկ է Ձեզ և որը նույնպես պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա: Այլ մարդու սեփական տարածքը պետք է հարգել և պահպանել, ինչպես սեփականը: Միայն հոգևոր, ֆինանսական և տնտեսական անկախությունը կարող է հարաբերությունները դարձնել իսկապես ամուր: Պայքարեք Ձեր ինքնուրույնության համար և գնահատեք այլ մարդկանց ազատությունը: Միմյանց հետ զրուցելու կարողությունը ևս շատ կարևոր ու սկզբունքային կանոն է. փորձեք անիմաստ չխոսել, չբանբասել, չքննարկել աշխատանքային խնդիրները, այլ խոսել միայն կարևորի մասին, ձեր և ձեր հարաբերությունների մասին, այն ամենի, ինչ կատարվում է ձեր միջև: Անպայման անհրաժեշտ է ամեն ինչ բարձրաձայնել` ինչու՞ են ձեզ անհրաժեշտ այդ հարաբերությունները, ի՞նչն է ձեզ դուր գալիս, ի՞նչն է անհանգստացնում, դեպի ու՞ր եք գնում, ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան:

Հիշաչար մի եղեք, լուռումունջ մի հրաժարվեք Ձեր ցանկություններից, խոսեք դրանց մասին: Հիշեք միայն մեկ բան, որ սիրած էակը Ձեր թշնամին չէ, նա Ձեզ ոչինչ պարտական չէ, հիշեք նաև այն, որ Դուք ցանկանում եք պահել նրան Ձեր կողքին:Ուստի միակ գործիքը, որը Դուք ունեք, խնդրանքն է, փոխզիջումն ու պայմանավորվածությունը: Միգուցե Ձեզ միանգամից չհաջողվի հստակեցնել ու պարզաբանել հարաբերությունները, սակայն այն, որ դուք միասին եք դա ցանկանում անել, արդեն իսկ բավարար է ձեր հարաբերություններն ավելի, քան երբևէ ամուր դարձնելու համար:

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян