Եղիպատրուշում թեմական միջոցառումներ են կազմակերպվել, միասնական շուրջպար են բռնել ու աղոթք բարձրացրել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրհնությամբ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Տիրամոր մանկունք» երիտասարդաց միության նախաձեռնությամբ, Եղիպատրուշում կայացավ «Աշնան հետքերով դեպի Եղիպատրուշ» խորագրով՝ երիտասարդական, թեմական միջոցառում-փառատոնը: Հայտնում են Արագածոտնի թեմից։
Միջոցառմանը ներկա էին՝ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Ապարանի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, Թեմական երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, երիտասարդներ ու հյուրեր:
Ինչպես ցանկացած միջոցառում, այս անգամ ևս օրն սկսվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթքով և Սրբազան Հայրն իր օրհնությունը փոխանցեց ներկաներին:
Միջոցառմանը իրենց համայնքներին առանձնահատուկ և խորհրդանշող կողմերով ներկա էին թեմական երիտասարդաց միությունները:
Ավանդական ուտեստներ, ազգային նվագարաններով երգ ու պար, խաղեր, ձեռագործ աշխատանքներ, մրցույթներ և այս ամենի հետ մեկտեղ ամենաջերմ միջավայրը:
Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, երիտասարդաց միությունների կողմից իր երախտագիտությունն հայտնեց Թեմակալ Առաջնորդին երիտասարդաց միությունների հանդեպ ունեցած հոգածու վերաբերմունքի համար, շնորհակալություն հայտնեց այն հարյուրավոր երիտասարդներին ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել միջոցառմանը ամենագեղեցիկ ձևով ներկայանալու և իրենց եկեղեցու ամուր մասնիկը լինելու համար:
Հյուրերին Եղիպատրուշ համայնքում ողջունեց նաև «Տիրամոր մանկունք» երիտասարդաց միության ատենապետ՝ Նորիկ Ղազարյանը:
Միջոցառումն ավարտվեց միասնական շուրջպարով:
Մեծ ընտանիքի զավակներն էլ ավելի ամրացած և մտերմացած վերադարձան իրենց համայնքներ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live