Ի՞նչ իրավիճակ է Վրաստանում ընտրությունների նախնական տվյալների հրապարակման ֆոնին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ ցուցարարների կուտակումներ չկան՝ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի վերաբերյալ նախնական տվյալների հրապարակման ֆոնին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ժամը 22.00-ի դրությամբ խորհրդարանի և նախագահականի մոտ հանգիստ իրավիճակ է։
Խորհրդարանի շենքի դիմացի հրապարակում ոստիկանության մի քանի ջոկատներ հերթապահություն են իրականացնում, սակայն ցուցարարների խմբեր չկան։ Նախագահականի մոտ, ինչպես նաև հարակից փողոցներում մարդկանց կուտակումներ չկան։ Վարչապետը նախապես խոստովանել էր, որ ընտրատեղամասերի փակվելուց հետո ընդդիմությունը սկսելու է բողոքել, քանի որ չեն ցանկանա ընդունել «Վրացական երազանքի» հաղթանակը։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները հայտնի են.
«Վրացական երազանք»- 52,943
«Փոփոխությունների համար կոալիցիա» - 11,197
«Միասնություն կոալիցիա» - 9,797
«Լելո ուժեղ Վրաստան» - 8,264
«Գախարիա Վրաստանի համար'» - 8,264
«Գիրչի» - 3,253
Այս պահին 3111 թաղամասերից հաշվառված է 2137 տեղամաս, որը կազմում է շրջանների 68,692 տոկոսը։
Ժամը 20:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 2 մլն 060 հազար ընտրող, որը կազմում է ընտրողների 58.94 տոկոսը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live