Իսրայելը թույլ չի տալիս Պաղեստինի նախագահին այցելել Գազայի հատված. խորհրդական
МЕЖДУНАРОДНОЕՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը վճռական է այցելել Գազայի հատված, սակայն այնտեղ շարունակվող մարտերն ու Իսրայելը խոչընդոտում են դրան:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պաղեստինի նախագահի խորհրդական Մահմուդ ալ Հաբաշը։
«Նախագահը նախկինի պես հաստատակամ է այս քայլն իրականացնելու հարցում, չնայած դրան ուղեկցող ռիսկերին, սակայն այդ քայլը կանխվում է բարբարոսական պատերազմ վարող Իսրայելի կողմից՝ Գազայի հատվածի յուրաքանչյուր թիզի վրա»,- ասել է ալ Հաբաշը։
Ավելի վաղ Պաղեստինի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Ռիյադ ալ Մալիքին էլ ասել էր, որ Իսրայելը մերժել է նախագահ Աբասի մուտքը Գազայի հատված:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



