Շոյգուն մեկնել է ԱՄԷ. կհանդիպի նախագահի հետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ, ինչպես սպասվում է, կհանդիպի ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ և կքննարկի միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև քաղաքական, առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցեր:
Այս մասին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ-ի բարձրագույն ղեկավարության հետ մայրաքաղաք Աբու Դաբիում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ