Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանն ամուսնանու՞մ են. դերասանը խոսել է հարսանիքից. մանրամասներ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շրջանում պարբերաբար քննարկվում է դերասան Հայկ Հովհաննիսյանի և դերասանուհի Անահիտ Մանուկյանի միջև սկսված սիրավեպը։ Խոսակցությունը հրահրել էր հենց Հայկը՝ ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակելով Անահիտի լուսանկարը։ Հիմա էլ Հայկը հետևորդների հետ հարցուպատասխան էր կազմակերպել՝ նշելով «Հասկանանք ում եմ հրավիրում եմ հարսանիքիս»։ Համացանցի օգտատերերից մեկն էլ արձագանքել էր. «Շատ սիրուն եք միասին ձեզ անսահման սեր»։ Սրան ի պատսխան՝ Հայկը գրել էր. «Ես էլ եմ տենց մտածում, ինքը շատ սիրունա»։ Դերասանի այս հերթական սադրիչ հրապարակումը առավել է թեժացրել նրա և Անահիտ Մանուկյանի սիրավեպի մասին խոսակցությունները։
Հավելենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում դերասանը որոշ մանրամասներ էր պատմել նաև անձնական կյանքի մասին՝ ընդգծելով, որ ինքը նկարահանման հրապարակում սիրահարվել է երկու անգամ, ու եթե նախկինում մտածել է, որ իր կողակիցը չի կարող դերասանուհի լինել, ապա հիմա փոխել է իր վերաբերմունքը այդ հարցի շուրջ։ Խոսելով նախագծերում համբույրի տեսարաններում նկարահանվելու մասին՝ Հայկը հետաքրքիր դեպք էր պատմել.
«Տարիներ առաջ մեր շատ լավ դերասանուհի ընկերներից մեկը պատրաստակամ եկել է, որ անկողնային տեսարան կա նկարահանվելու, իր խաղընկերը ասաց՝ չէ, ես չեմ նկարվի, իմ նշանածին դա դուր չի գա»։
Հայկը նշել էր, որ ինքն էլ պատրաստ չէ յուրաքանչյուրի հետ համբույրի կամ անկողնային տեսարանում նկարահանվել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live