Երգչուհի Անահիտ Հակոբյանն իր ինստագրամյան էջում շատ ակտիվ է։ Նա այնտեղ հիմնականում խոսում է իր գործունեության և նոր նպատակների մասին։
Միայն երբեմն երգչուհին կիսվում է նաև անձնական հրապարակումներով։
Եվ այսպես` Անահիտը հրապարակել էր ընկերուհու հարսանիքից կադրեր։
Նախ ցույց տալով` որքան շքեղ ու գեղեցիկ կերպով է ներկայացել, դե իսկ հետո արդեն երգչուհին ցույց է տվել, որ ինքն է բռնել ծաղկեփունջը։
Հավելենք նաև, որ օրեր առաջ էլ Անահիտը ընկերուհու bride to be-ից էր կադրեր տեղադրել։
Նախ երգչուհու երկրպագուները կարծել էին, որ հենց ինքն է ամուսնանում, ապա Անահիտը նոր լուսանկարով պատասխանել էր հետևորդին՝ նշելով, թե ով է ամուսնանում։
Նշենք, որ երգչուհու հարսանիքը ևս սարերի ետևում չէ։ Անահիտն արդեն նշանադրված է։