ԱՄՆ–ն հպարտ է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է․ Բլինքեն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների անունից սրտանց շնորհավորում եմ Թուրքիայի ժողովրդին՝ ձեր Հանրապետության հիմնադրման 101-ամյակի կապակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Թուրքիային ուղղված շնորհավորական ուղերձում։
«101 տարի շարունակ մեր երկրների միջև բարեկամությունը դարձել է ավելի ու ավելի ամուր՝ ամրապնդված մեր ընդհանուր արժեքներով և փոխադարձ շահերով։ ՆԱՏՕ-ի դաշինքը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հիմնաքարն է, և ԱՄՆ–ն հպարտ է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է արդեն 72 տարի։
.... Այս պատմական օրը ձեզ հետ միասին նշում ենք Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը և ակնկալում ենք բարեկամության ու դաշինքի ևս մեկ դար, որը օգուտ կբերի մեր ժողովրդին, տարածաշրջանին և աշխարհին»,– նշել է Բլինքենը:
©️ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Ազգային տոնի առթիվ