Արցախի պատկանելությունն Ադրբեջանին կանխորոշված չի եղել. ՀայաՔվե
БЛОГԱլմա-Աթայի հռչակագիրը չի կարող պարտավորեցնել ՀՀ-ին՝ Ադրբեջանը ճանաչել 86․600 քառակուսի կմ սահմաններում։ Նախ՝ այն ընդունվել է ՀՀ-ի կողմից հստակ վերապահումով, երկրորդ՝ պետությունների միջազգային ճանաչման մեջ չկա կոնկրետ սահմաններով ճանաչելու պրակտիկա։
Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ ոչ Ադրբեջանը նախկին ԱդրԽՍՀ սահմաններում։ Նույնկերպ Ադրբեջանն է ճանաչել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ առանց կոնկրետ քառակուսի կիլոմետրեր ֆիքսելու։
Հակառակ պարագայում` եթե Ադրբեջանում լիներ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ գործող ղեկավար, կարող էր Ադրբեջանին մեղադրել նրա համար, որ ճանաչել է այն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն իր Անկախության հռչակագրով Արցախն իր ինքնիշխան մասն է հռչակել։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



