Զովունիում բախվել են «Honda»-ն ու «Lada»-ն. ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց. Shamshyan.com
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի Զովունիի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ 55-ամյա Յուրի Խ.-ի վարած «Honda» մակնիշի և 63-ամյա Նորիկ Ս.-ի վարած «ՎԱԶ 21101» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ «ՎԱԶ»-ը գլխիվայր շրջվել է:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Honda»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Մ. Ղ-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live