Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Լուկաշ Պիշչեկի հետ
СПОРТԴորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը 30-ամյա աջ պաշտպան Լուկաշ Պիշչեկի հետ: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը, փոխանցում է Kicker-ը:
Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը: Կողմերը որոշել են եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը: Պիշչեկը «Բորուսիայում» հանդես է գալիս արդեն 6-րդ մրցաշրջանը: 210 խաղում նա խփել է 10 գոլ, կատարել է 43 գոլային փոխանցում:
Ընթացիկ մրցաշրջանում Պիշչեկը մասնակցել է 19 հանդիպման, խփել է մեկ գոլ, կատարել է հինգ արդյունավետ փոխանցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



