ԱԱ․ Մանվել Խաչատրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խաչատրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
55 կգ քաշայինների պայքարում Խաչատրյանը մրցեց ռուսաստանցի Էմին Սեֆերշաեւի հետ եւ գերլարված պայքարում պարտվեց 5:7 հաշվով:
Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:4 հաշվով հաղթել էր թուրք Օմեր Հալիս Ռեչեփին: Քառորդ եզրափակիչում 1:1 հաշվով զիջել էր Իրանի ներկայացուցիչ Պոյա Դադ Մարզին, որը դուրս էր եկել եզրափակիչ:
Այսօր բրոնզե մեդալի համար կպայքարեն նաեւ Կարեն Ասլանյանը (63 կգ) եւ Հայկ Մելիքյանը (72 կգ):
63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում պարտություն կրած Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաեւի հետ։
72 կգ քաշային Հայկ Մելիքյանը կմրցի Սերբիայի ներկայացուցիչ Ալի Ֆեյզոլահ Արսալանի հետ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live