Կոկորդիլոսի ձվերից պատրաստված պաղպաղակ` Ֆիլիպինյան ռեստորանում
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Ֆիլիպինյան Դավաո քաղաքի Sweet Spot ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է բավական արտառոց աղանդեր՝ կոկորդիլոսի ձվերից պատրաստված պաղպաղակ, որն ամեն մարդ չի համարձակվի համտեսել։
Ռեստորանի տերերը պատմել են, որ կոկորդիլոսի ձվերն օգտագործելու գաղափարն իրենց մոտ առաջացել է, երբ իրենք հարևանությամբ գտնվող Davao Crocodile Park այգու տնօրինությունից մի քանի ձու են նվեր ստացել։ Չիմանալով, թե ինչ անել դրանց հետ՝ ռեստորանի տերերը որոշել են ձվերից համեղ պաղպաղակ պատրաստել։
«Այն միանգամայն սովորական պաղպաղակ է ու ամենևին էլ կոկորդիլոսի մսի համ չունի։ Քանի որ կոկորդիլոսները վտանգված կենդանատեսակ են համարվում, ուստի մենք օգտագործում ենք միայն այն ձվերը, որոնցից ձագեր դուրս չեն եկել։ Կոկորդիլոսի ձվերը 80%-ով բաղկացած են դեղնուցից ու շատ ավելի սննդարար են, քան հավի ձուն»,-պատմել է ռեստորանի սեփականատերերից մեկը։



