Մեր ազգը ընտրեց խաղաղություն, դա նաև գործող իշխանության օրակարգն էր. Առուշ Առուշանյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Երբ եղել է իշխանությանը դեմ խոսելու բան, ես խոսել եմ: Ես խոսել եմ Արցախից, կարծել եմ, որ ելքն այլ պետք է լիներ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ նշելով, որ ԼՂ-ի հարցում իր կարծիքն այլ է եղել:
«Ոչ թե ոմանց նման պառկել եմ բարձին, կարծիքներ եմ հայտնել, այլ զենքը ձեռքս էդ կարծիքին եմ եղել: Թող ես էլ մեռնեմ, իմ պես 500 հազար հոգի էլ մեռնի, Արցախը մնա իրա տեղում, որովհետև բոլորիս լինելիության համար միլիոնավոր հայեր մեռել են, որ մենք լինենք հայեր, քրիստոնյա մնանք, հայերեն խոսենք: Բայց մեր ազգը ընտրեց խաղաղություն, գործող իշխանության օրակարգը դա էր, որ պետք է լինի խաղաղություն, մեր ազգաբնակչության մեծ մասը գնաց, ընտրեց իշխանությանը»,- ասաց Առուշանյանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live