Ովքեր խոսում են համակեցության մասին՝ թող լավ նայեն այս նկարին․ ադրբեջանցիները պղծել են հայկական գերեզմանները
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը պղծում է հայկական գերեզմանները։ Դեռ 2020 թվականից սկսած ադրբեջանցի զինծառայողները պղծում են հայկական գերեզմանաքարերը՝ ոտքով հարվածում, ջարդում նկարները։ Մհեր Հարությունյանը MediaHub-ին պատմում է, որ այդպես եղավ նաև Ավետարանոցում՝ իր հարազատների գերեզմանների հետ։
«Զարմանալին այն է, որ պետական թույլտվությամբ այդ ամենը հրապարակվում էր իրենց ԶԼՄ-ներով։ Մենք էլ ենք իրենց տարածքները գրավել, բայց գերեզմաններին երբեք չենք մոտեցել։ Եթե կային վնասված գերեզմանաքարեր, ապա միայն ռազմական գործողության հետևանք էր։ Իսկ ամբողջ 30 տարիների ընթացքում մենք չենք մոտեցել իրենց սրբություններին, դա հայերիս հարիր չէր»,-ասում է նա։
Մեր զրուցակիցը պատմում է, որ Արցախում ընդունված կարգ էր տոհմածառեր ունենալը։ Իր մայրական կողմի տոհմածառը սկսվում 1736 թվականից՝ Հովհաննես պապիկից։ Հարյուրամյակներ են անցել, սերունդներ են փոխվել, բայց իրենք սրբությամբ շարունակում են, այսպես ասած, տոհմածառի ճյուղերը շատացնել։
«Հիմա ինչպե՞ս բացատրենք մեր ներքին ու արտաքին թշնամիներին, որ Արցախում հազարամյակներ շարունակ հայկական քաղաքակրթություն է եղել։ Ինչպե՞ս գոռանք, որ լսեն մեզ․ մեր տները քանդում են, մեր սրբությունները ավերում, մեր գերեզմանները պղծում։ Նրանք, ովքեր խոսում են հաշտության, սահմանների բացման, փոխադարձ առևտրի ու վերջապես համակեցության մասին՝ թող լավ նայեն այս նկարին, որը հրապարկվել է 2 օր առաջ․․․»,-հավելեց Մհեր Հարությունյանը։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live