«Սև ամպեր»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՔՊ-ականները մտադիր են բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը: Ըստ մամուլի՝ ՔՊ խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց խմբակցության օրակարգում չկա։
Կոնջորյանի հերքումը, կարծես, համոզիչ չի թվում, մանավանդ, նույն Անդրանիկ Քոչարյանը պտտվող լուրերը ոչ թե հերքում է, այլ ընդամենն ասում է, որ անձնապես նման տեղեկատվության չի տիրապետում:
Խնդիրն, իհարկե, Քոչարյանի պաշտոնանկությանը չի հասնելու, բայց Նիկոլ Փաշինյանը, կարծում ենք, առնվազն դեմ չի լինի, որ նրա շուրջ որոշակի «լարվածություն» առաջանա:
Վերջին ամիսներին Քոչարյանի վարքագծի մեջ նկատելի են «ասողի» հատկանիշներ, որոնք դեմ են Փաշինյանի հաստատած պերսոնալիզացված ավտորիտարիզմին:
Նման համակարգերում «ես»-եր չեն լինում, բոլորն «ուսապարկի» կարգավիճակում կատարում են առաջնորդի ցուցումները:
Եթե Անդրանիկ Քոչարյանն այս «ճշմարտությունը» չի հասկացել, ապա նրան ընդամենը կհասկացնեն, որ սովորական «ուսապարկ» է և նման մյուս 70 պատգամավորներին:
Վահրամ Բագրատյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live