Իսպանիայում հզոր ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանական Վալենսիա մարզում հորդառատ անձրևից և կարկուտից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 95 մարդ է զոհվել, հայտնել են տեղական իշխանությունները։
Տարածաշրջանային կառավարության ղեկավար Կառլոս Մասոնը հայտնել է, որ տուժած շրջաններում փրկարարական գործողությունը շարունակվում է, և զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հնարավոր չէ պարզել, հայտնում է BBC-ն:
Իսպանական լրատվամիջոցները գրում են նաև Բալեարյան կղզիներում ավերածությունների և զոհերի մասին։
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան հազար զինվորական, որոնք օգնություն են ցուցաբերում արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Բազմաթիվ բնակիչներ դեռևս անհայտ կորած են համարվում, իսկ հեռուստատեսությունն ու ռադիոկայանները հարյուրավոր զանգեր են ստանում ջրհեղեղի պատճառով մեկուսացած մարդկանցից, որոնք անհանգստացած են անհայտ կորած հարազատների ճակատագրով և որոնք չեն կարողանում օգնություն ստանալ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live