Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 30-ին, Հորդանան կատարած այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ:
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկկողմ հարաբերությունները կրթության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում: Շեշտվել է երկու պետությունների միջև ուղիղ օդային ուղևորափոխադրումների և երկուստեք վիզային ռեժիմների դյուրացման կարևորությունը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live