Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ-ում Քյարամյան-Աղազարյան միջադեպը, ըստ որոշ կարծիքների, ցույց տվեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» թիմում կա խնդիր, նաև թևերի սկսեցին բաժանել:
Առաջին ալիքին տված հարցազրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել է.
«Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք, իհարկե, չենք բաժանվում:
Երևույթը հետևյալում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն ՀՀ ներսում որպես պետություն ժողովրդավարության ջատագովն է, այլ նաև՝ թիմի ներսում: Մեր մոտ կա ժողովրդավարություն, կա խոսքի ազատություն: Բայց նաև սրա հետ կապված մենք պետք է հասկանանք այն սահմանները, որոնք որ ունենք ու պետք է ունենանք: Եվ առհասարակ, այն քննարկումների որակը, որոնք որ ունենում ենք թե՛ ԱԺ-ում ընդդիմության հետ, թե՛ թիմի ներսում, դրանց որակի բարձրացման ուղղությամբ պետք է մեծ ջանքեր գործադրենք»,- ասաց Ալեքսանյանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live