Ավտովթար՝ Երևանում․ «Վեգա» հիպերմարկետի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա վիրավոր
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում՝ «Վեգա» հիպերմարկետի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Բադալյանի վարած «BMW» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 62-ամյա Թևան Գալստյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live