«Փնտրվում է 100 դրամանոց». «քանի կոպեկ արժի էս բարեփոխումը» հարցի պատասխանը հայտնի է
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եթե նկատել եք՝ հանրային տրանսպորտում, երբ 200 կամ 500 դրամանոց կոպեկ էինք տալիս, «զդաչին» վերադարձնում էին 50 դրամանոցներով։ Հիմա 100 դրամանոց կոպեկներ են պահանջում, որն անգամ սուպերմարկետները չեն տալիս։ Համակարգված աշխատում են։ Դժվար է իմ տարիքի մարդկանց համար, որովհետև հեռախոսային հավելվածներից դժվարությամբ ենք օգտվում, դա միայն կապի միջոց է»,- MediaHub-ի հետ զրույցում Երևանի հասարակական տրանսպորտում թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումների վերաբերյալ դժգոհում է քաղաքացին։
Առավոտյան լեփ-լեցուն կանգառներում քաղաքացիները մեկը մյուսի հետ փոխանակվում էին 100 դրամանոց կոպեկներով, որ աշխատանքից չուշանան։
«Բարեփոխումն այն կլինի, որ ավտոբուսների թիվն ավելացնեն, մի քիչ թեթևանա, մանավանդ առավոտյան ժամերին, երբ դժվար է նույնիսկ 2 ոտքի տեղ գտնելը։ Հիմա ես ուշանում եմ աշխատանքից, ասում են՝ «էսօր անվճար կարող եք նստել», բա՞ վաղը, մյուս օրը։ Իբր ի՞նչ է փոխվելու, եթե հավելվածով չվճարենք, այլ ինչպես եղել է նախկինում»,- ասում է տիկինը։
Մյուսը շարունակում է, թե «թող վճարման համար նախատեսված ապարատն այնպես անեն, որ 2 հատ 50 դրամանոց գցելը հնարավոր լինի, չգիտեմ նորմալ մի բան ստեղծեին»:
«Խեղճ ժողովուրդ, ով ինչպես ուզում, այդպես էլ վարվում է։ Ես անձամբ քաղաքապետին հայտնել եմ դժգոհությունս, ասել է՝ «կվերանայենք», փաստորեն, ոչ էլ մեր մասին մտածող կա»,- հավելեց քաղաքացին։
Հունան Թադևոսյան