Ереван, 24.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գնացքներն են պակասե՞լ, թե՞ ուղևորներն ավելացել. ո՞րն էր այսօր մետրոյում կոլապսի պատճառը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի մետրոպոլիտենում այսօր առավոտյան արձանագրված մարդկային խցանումները և աննախադեպ հոսքը հանրության կողմից բուռն քննարկումների առարկա դարձան:

Մարդկանց քանակն այնքան շատ էր, որ գնացքի դռները չէին կարողանում փակվել, գնացք նստելու սպասողների թիվն էլ գնալով ավելանում էր։

Ի դեպ, շեշտենք, որ այսօրվանից նման իրավիճակ կարող է լինել ոչ միայն Երևանի մետրոպոլիտենում, այլ նաև Երևանի հասարակական տրանսպորտում, քանի որ այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ունենալը։

MediaHub-ը կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք մետրոպոլիտենն էլ է անցել նոր սահմանփակումների և միայն 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ընդունում։

«Մետրոյում միայն QR կոդ է գործելու, որը կարող են ձեռք բերել «Tell cell» ապարատներից և մեր գանձապահներից»,– ասաց նա։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք գանձապահներն ընդունում են միայն 100 դրամանոց մետաղադրամներ, նա պատասխանեց՝ «Ոչ»։

Անդրադառնալով առավոտյան մետրոյում արձանագրված կոլապսին՝ Աննա Ասլանյանը ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում ներողամտություն էր հայցել հայրենակիցներից և, ի զարմասն բոլորիս, համեմատություն  անցկացրել աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկի՝ Ճապոնիայի հետ: Թերևս, նա նկատի ուներ խոշորագույն քաղաք հանդիսացող Տոկիոն։

«Մետրոյի ծանրաբեռնվածություն  կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում՝ օրինակ  Ճապոնիայում»,- գրել էր խոսնակը։ Մեզ մնում է ուղղակի հիշեցնել, որ Տոկիոն աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկն է, որի բնակչությունը շուրջ 15 մլն է (2023 թվականի տվյալներով):

Հետևապես, մեր զրույցի ժամանակ դիտարկում արեցինք, որ, կարծես թե, Երևանի բնակչությունն այդքան չի ավելացել վերջին օրերի ընթացքում, որ նման խնդիրներ առաջացներ մետրոպոլիտենում,  գուցե նոր համակա՞րգն է պրոբլեմների հիմքը: Ասլանյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, այս պահին վերլուծություններ են կատարվում խնդիրը պարզելու և իրավիճակը շտկելու, մեր քաղաքացիներին նման անհարմարություններից ետ պահելու համար»։

Հարցին՝ արդյո՞ք փոխվել է գնացքների միջև ժամանակային միջակայքը, Երևանի մետրոպոլիտենի խոսնակը բացասական պատասխան տվեց, և ասաց, որ պարզապես գերծանրաբեռնված լինելու պատճառով է այս պատկերը՝ մինչ մարդիկ իջնում են, մինչև նստում են, չվացուցակը խախտվում է, մինչև ստեղծվում է անվտանգ իրավիճակ, որ գնացքը հստակ կարող է շարժվել, առանց որևէ մեկին վնաս հասցնելու, չվացուցակից ետ են մնում, ինչը պատճառ է հանդիսանում գնացքների ուշանալուն։

Արդյո՞ք քննարկվել է գնացքների թիվն ավելացնելու տարբերակը հարցին Ասլանյանը պատասխանեց․ «Միգուցե և քննարկվի, բայց գնացքները չեն պակասել, շարժակազմերն ոնց աշխատել են, այդպես էլ շարունակում են նույն քանակով աշխատել, այսօր ուղղակի աննախադեպ հոսք է եղել»։

Սակայն, մետրոպոլիտենի կայքն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ գնացքների ժամանման տևողության ամենաքիչ ժամանակը կազմում է  5 րոպե, իսկ ամենաերկարը՝ 12 րոպե, մինչդեռ քաղաքացիները հիշում են, որ եղել են ժամանակներ, երբ գնացքների ժամանման միջակայքը եղել է նույնիսկ 3 րոպե՝ պիկ ժամերին: 

Ի դեպ, մեր զրուցակիցը առավոտյան իր գրառման մեջ նաև նշել էր, թե «Ճապոնիայի մետրոյի կայարաններում հերթապահում են այսպես կոչված «տափանորդներ»՝  ամրակազմ տղամարդիկ, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են:

Հուսանք, շուտով Երևանի մետրոյում նման հաստիք չի ավելանա, չի գա այն օրը, որ հայտարարություն տեսնենք, որ մետրոյին պահանջվում են «ամրակազմ տղամարդիկ», այլ փոխարենը մետրոպոլիտենի ղեկավարությունը և քաղաքային իշխանությունը ճիշտ հաշվարկներ ու հետևություններ կանեն՝ մարդկանց բարեփոխում անվան տակ քիչ անհարմարություններ պատճառելու տեղը:

Մարիաննա Արամյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Зеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине Крупная победа «Интера» (видео) Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части Парламент Азербайджана обрушился с критикой на Пашиняна из-за «Западного Азербайджана» и Западной Армении Азербайджан намерен усилить «боеспособность войск на границе с Арменией» Новый глава МВД Армении: Начало диалога о либерализации визового режима с ЕС откроет новые горизонты Банки Турции и еще пяти стран перестали обслуживать карты российской платежной системы В разведке США сообщили, что рассекретили сведения об убийствах неугодных Путину лиц На Рождественской ярмарке Шпиттельберга в Вене представлены работы 40 армянских мастеров Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Интервью Никола Пашиняна Общественной телекомпании Армении Стоимость биткойна приближается к 100 тыс. долларов Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В 42 км к северо-востоку от Сюника произошло землетрясение В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Мэр Еревана отправился в США Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»На Украине назвали примерное количество ракет «Орешник» у России» Ракеты ATACMS и Украина: что сделает Дональд Трамп? - The National Interest Ученые выяснили, как избежать смертельных столкновений китов с кораблями Какие требования предъявляют друг другу Ливан и Израиль? ООН: В 2024 году в мире было убито рекордное количество сотрудников гуманитарных организаций Politico: Азербайджан будет отмывать российский газ для Европы Омбудсмен Армении обсудила с послом Нидерландов вопрос защиты прав насильственно перемещенных армян Арцаха Генерал Каракаев на совещании с Путиным: Российский «Орешник» может поражать цели по всей Европе Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Open Source Centre: С марта Россия поставила Северной Корее более миллиона баррелей нефти Политолог: Худший сценарий, если Трамп решил оказать давление на Иран, в том числе и на Армению От несчастного случая скончался многократный чемпион по карате Мкртич Казарян Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовВ ВОЗ предсказали исчезновение трёх видов рака в ближайшие десятилетия В Москве 29 ноября состоится II Общественный форум «Россия-Армения» Уличный пейзаж Рене Магритта был продан на аукционе Christie's за рекордный 121 млн. долларов Театру оперы и балета имени Спендиарова выделено 191,5 млн. драмов Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрзуманян: Рынки станкостроения и микроэлектроники ЕАЭС характеризует серьезная зависимость от импорта Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаВ Ереване перевернулась бетономешалка МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами