Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալ
СПОРТՀայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց պատանեկան թիմերի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան +87 կգ քաշային մինչև 23 տարեկան տղաները:
Պատանիների գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մովսիսյանը պոկեց 158 կգ և հրեց 201 կգ: Երկամարտի 359 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:
Աղջիկների Մ23 տարեկանների պայքարին մասնակցում էր միայն 4 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչ Մերի Թովմասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 98, իսկ հրումում` 122 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով Թովմասյանը նվաճեց երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալը:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



