Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
СПОРТՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում վերջինը պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղաները:
Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ` Յաշա Մինասյանը և Պետրոս Պետրոսյանը:
Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:
Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 166 կգ`այս ձևում երրորդն էր, իսկ հրում` 218 կգ-ով` առաջինը: Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



