Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

КУЛЬТУРА

Նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը։

Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, ուխտավորներ Հայաստանից, Արգենտինայի, Ֆրանսիայի և Հունաստանի հայոց թեմերից։

Նախորդ օրն առավոտյան Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:

Սուրբ Պատարագը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց դեպի Միածնաէջ Մայր Տաճար։ Մինչ Սրբազան Խորհուրդը Մայր Տաճարի Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի խորանին կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը։ Վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Արգենտինայից՝ դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ, որից հետո Սուրբ Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին:

Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ընծայացուների խարտավիլակն էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։

Պատարագի սրբազան արարողության ընթացքում «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհական կյանքից՝ վերստին ուխտելով իրենց անձերը ընծայաբերելու Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորությանը:

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը հանդիսավոր թափորով Սուրբ Խորան բարձրացրեց Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Առեն, Գրիգոր, Նարեկ, Մակար, Պարթև և Խորեն վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:

Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի:

Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին և հավատավոր ժողովրդին։

Վեհափառ Հայրապետը փառք և գոհություն մատուցեց Ամենակարող Աստծուն, որ Միածնաէջ Մայր Տաճարի վերաօծման և Սրբալույս Մյուռոնի օրհնության հոգենորոգ արարողություններից հետո բարեպատեհ առիթն ընձեռվեց եպիսկոպոսաց դասը համալրելու նորաօծ Սրբազաններով, ովքեր տարիների ծառայության գովելի վաստակ ունեն ազգային-եկեղեցական անդաստանում։

«Քրիստոսի Եկեղեցին նորընծա եպիսկոպոսներով միշտ զորանում է, քանզի նրանց նվիրյալ ծառայությունը շինություն ու պայծառություն է հավելում եկեղեցական կյանքին, օրհնություն և մխիթարություն պարգևում հավատացյալներին՝ առաջնորդելով երկնային վարձատրության արժանի բարի գործերի։ Ուստի, այս իրադարձությունը նշանակալի է ոչ միայն նորոգ ձեռնադրյալների, այլև հավատացելոց համար, ինչպես եռամեծ վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացին է հաստատում, Եկեղեցին Աստծո քաղաքն է, որին խնամք տանելու է կոչված եպիսկոպոսը։

Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը։ Եպիսկոպոսի բարձր հանգամանքը ոչ թե փառքի դափնիներով զարդարուն կյանք է ենթադրում, այլ խոնարհ և ժուժկալ սպասավորություն, հաճախ նաև անձնազոհություն՝ մեր Տիրոջ նմանությամբ»,-ընդգծեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ եպիսկոպոսը հայր է, ով կոչված է սիրով և ջանադրությամբ հոգատարելու իր հոգևոր զավակներին, Ավետարանի անհոգնաբեկ քարոզչությամբ արթուն ու զորեղ պահելու նրանց հավատքն ու աստվածսիրությունը, խարսխելու նրանց կյանքը հոգևոր արժեքների վրա, ինչպես և նախազգուշացնելու վտանգների մասին ու զերծ պահելու մեղսալի և կործանարար ընթացքներից։

Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադառնալով եպիսկոպոսի առաքելությանը, ի մասնավորի ասաց․ «Եպիսկոպոսը տեսուչ է՝ կոչված նախանձախնդրորեն հետևելու ուղղափառ հավատի անաղարտ պահպանությանը, մեր Սուրբ Եկեղեցու կարգաց և կանոնաց հարգմանը, իր շնորհներն ու կարողությունները ծառայեցնելու տերունապատվեր հոգեփրկչական առաքելությանը, հսկելու և կարգավորելու իր իշխանության ներքո գործող եկեղեցականների ծառայությունը, օծելու եկեղեցիներ, ձեռնադրելու հոգևոր նոր սպասավորներ։

Եպիսկոպոսը առաջնորդ է, ում անդրանիկ պարտականությունն է Կենաց Խոսքի ուսուցմամբ Քրիստոսապատվեր շավիղներով առաջնորդել հավատացյալներին, նաև փորձություններով լեցուն այս աշխարհում խիզախաբար պայքարել իր հավատավոր հոտի իրավունքների համար։

․․․Եպիսկոպոսը սպասավոր է, սիրելիներ, կոչված միշտ ականջալուր և խնամարկու լինելու հավատացելոց հոգևոր կարիքներին ու պետքերին»։

Հայոց Հովվապետը հաստատեց նաև, որ մեր պատմությունը հարուստ է բազում վկայություններով, թե ինչպես են եպիսկոպոսները Հայոց Հայրապետների գլխավորությամբ անձնդիր գործել ազգի հոգևոր խնամքի և փրկության, հայորդյաց սրտերում հավատքի, հայրենասիրության ու ազգանվիրումի զորացման, հայրենիքի և մեր ժողովրդի ապահով կյանքի, առաջընթացի ու բարօրության համար:

«Անշուշտ, պատմական փոթորկալի զարգացումները, աշխարհաքաղաքական ծանր իրողությունները հաճախ մեր ազգին կանգնեցրել են երբեմն անհաղթահարելի և անդառնալի թվացող կորուստների և ծանր հիմնախնդիրների առջև, որոնցից անմասն չի եղել նաև Հայոց Եկեղեցին։ Այսօր ևս մեր ժողովուրդն ու երկիրը գտնվում են լրջագույն մարտահրավերների հանդիման, հայրենական անդաստանում արդարությունն ու ճշմարտասիրությունը զորացնելու, համազգային միաբանությունը հաստատուն պահելու և անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև»,-նշեց Վեհափառ Հայարպետը՝ մտահոգությամբ արձանագրելով, որ տիրող դժվարին իրադրությանը զուգընթաց տարատեսակ վնասակար գաղափարախոսությունների տարածմամբ հայ հասարակության մեջ փորձ է արվում նսեմացնել մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության և քրիստոնեական արժեքների կարևորությունը, ընտանիքի ավանդական ընկալումը, խարխլել ազգային համերաշխության հիմքերը։

Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ նման տագնապալի պայմաններում հարկ է Տիրոջ օգնականությամբ բազմապատկել հոգևորականների և եկեղեցական կառույցների ջանքերը՝ ի նպաստ վիրավոր մեր հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների արժանապատիվ հաղթահարման, ազգային ոգու զորացման և ինքնության անխաթար պահպանման։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած եկեղեցականներին և անդրադառնալով նրանց տարիների եկեղեցանվեր ու ազգասեր ծառայությանը, պատգամեց, որ իբրև Աստծո հավատարիմ մշակներ լինեն քաջ ու հետևողական հավատի պաշտպանության մեջ, մշտարթուն հովվել ու խնամել Տիրոջ հոտը։

«Հայրական Մեր հորդորն է յուրաքանչյուրիդ՝ բոլորանվեր ծառայել մեր ժողովրդին, առաջնորդելով ապրելու աստվածադիր պատվիրաններով և հավատարիմ մեր երանյալ հայրերի ավանդներին, որպեսզի հոգևոր արժեքների պայծառությամբ ամուր և աներեր մնա մեր ժողովրդի հավատը, որով պիտի և իրականություն դարձնենք մեր ազգի իղձերն ու երազները։ Ձեր գործերում և վճիռներում միշտ առաջնորդվեք Քրիստոսի օրինակով և ձեր ընթացքով բարի օրինակ ծառայեք հավատացելոց համար՝ հիշելով, որ Աստված է գործում ձեր մեջ և ձեր միջոցով։ Ուստի, աննկուն և հաստատակամ մնացեք՝ մեր զավակաց կյանքում հավատքի, հույսի և սիրո առատացման պարտականության մեջ։ Առ Տերն ապավինությամբ արդյունավորեք առաջնորդական ձեր գործունեությունը՝ ի բարգավաճում տիրախնամ թեմերի, ի պայծառացում և ի զորացում հայրենիքի և ազգային-եկեղեցական կյանքի»,-ընդգծեց Հայոց Հայրապետը՝ աղոթք առաքելով առ Աստված, որ խաղաղություն շնորհի ողջ աշխարհին ու մեր հայրենիքին և Իր Սուրբ Աջի հովանու ներքո անվտանգության ու բարօրության մեջ պահի համայն հայ ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Ապա «Ողջույնի» ժամանակ ներկա եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ շնորհավորեցին նորաօծներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ աջը:

Սուրբ Պատարագի ավարտին նորաօծ Սրբազաններին եպիսկոպոսության կանչվելու առիթով շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:

Առաջիկա շաբաթվա բոլոր օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում կմատուցեն ուխտի պատարագներ:

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank