«Հայ պարարվեստի լեգենդների տոհմածառը». յոթանասունից ավելի պարային խմբեր մեկ բեմում
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը նոյեմբերի 2-ին և 3-ին կայացած փառատոնի շրջանակում մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանի տարբեր մարզերում, Երևանում և հարևան Վրաստանում գործող ավելի քան յոթ տասնյակ պարային խմբերի: NEWS.am–ի հետ զրույցում Վ. Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Գագիկ Մխիթարյանն ասաց՝ նպատակը պարային խմբերի սաներին ու ընդհանրապես հանրությանը հայ բեմական պարարվեստի լեգենդների մասին եւս մեկ անգամ հիշեցնելն էր։
«Գաղափարն առաջացավ այս տարվա ընթացքում: Վերջին տարիներին մենք առանձին նշում էինք մեր լեգենդների 90-ամյակները, 100-ամյակները, և երբ տեսանք, որ այլ մասնագետներ էլ կան, որոնց մասին պետք է նշել, որոշեցինք մեկ անգամ էլ բոլորին մի տեղում հավաքել»,–նշեց նա։
Հայ պարարվեստի լեգենդների նկարներով պատրաստված տոհմածառը, վստահեցնում է Գագիկ Մխիթարյանը, լավագույն միջոցն է դա անելու։ Նրա խոսքով, տոհամածառի պատկերով հուշանվերները պարային խմբերի ղեկավարների համար ուղեցույց կդառնան՝ երիտասարդ սերնդին կրթելու ու պարարվեստի ակունքներին ծանոթացնելու գործում։
«Նրանց մոտ կդրվեն այս տոհմածառերը, և նրանց մոտ սովորող երեխաներն ու հյուրերը, բոլորը կհասկանան, թե հայ բեմական պարարվեստը որտեղից է սկսել, և ուր է հասել մինչև այսօր»,–ասաց Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։