13 ոսկե մեդալ. հայ ծանրորդները աննախադեպ արդյունք են գրանցել
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը Լեհաստանում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 384 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր:
Պոկում վարժությունում Պետրոսյանը գլխավերևում պահել է 166 կգ կշռող ծանրաձողն ու դարձել փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 218 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:
Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ +109 կգ քաշային Աշոտ Մովսիսյանը, երկամարտում ցույց է տվել 359 կգ արդյունք և արծաթե մեդալ նվաճել:
Այսպիսով՝ Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները Լեհաստանի Ռաշին քաղաքում անցկացված Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում աննախադեպ արդյունք են ցույց տվել՝ երկամարտում նվաճելով 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի կազմում Մ20 տարեկանների առաջնությունում հաղթող են ճանաչվել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ): Տղաների պայքարում Ժորա Գրիգորյանը (55 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ) և Ալեքսանդր Լազարյանը (102 կգ) դարձել են ոսկե մեդալակիրներ, Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Աշոտ Մովսիսյանը (+109 կգ) նվաճել են արծաթե, իսկ Մարտին Պողոսյանը (73 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ)՝ բրոնզե մեդալներ:
Մինչև 23 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Լիանա Գյուրջյանը (87 կգ), տղամարդկանց պայքարում՝ Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ) և Պետրոս Պետրոսյանը (+109 կգ)։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Միլենա Խաչատրյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Մերի Թումասյանը (+87 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) և Մնացական Աբրահամյանը (89 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live