Ереван, 30.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպիսին էին ֆեյսբուքի հայտնի օգատատերեն իրենց զինվորական ծառայության տարիներին և ինչ զվարճալի դեպքեր են հիշում բանակից

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: Այս օրը ունի մեծ կարևորություն հայ ժողովուրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետության  ու ազգի միակ պաշտպանը ու նրա հզորությունից է կախված մեր բոլորիս ապագան: 

 24 տարի առաջ՝ 1992-ի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Սա տոնն է համայն հայության:

Տոնդ շնորհավոր Հայոց Բանակ:

Այս հրաշալի օրվա առթիվ BlogNews-ը որոշեց զրուցել Ֆեյսբուքցիներ հետ: Նրանք մեզ հետ կիսվել են իրենց զինվորական ծառայության հիշողություններով: 

Նարեկ Մալյան

Ինչ մեղքս թաքցնեմ, Նոր տարուն սահմանին նկարվելու մոդան մենք գցեցինք։))))) 98 թիվ, հայ–թուրքական սահման։

Բանակային օրերն իմ կյանքի ամենապայծառ ու արկածներով լի օրերն էին: Հիմա կարոտով եմ հիշում այդ ժամանակահատվածը: Մի տեսակ անհոգություն կար... Բազմաթիվ հիշարժան պահեր կարող եմ պատմել սահմանապահ զորքերում իմ ծառայությունից, սակայն առանձնացնում եմ հատկապես 2000 թվականի փետրվարի 10-ը: Այդ օրը Հայ-թուրքական սահմանին վնասազերծեցի սահմանախախտի ով փորձում էր անցնել Թուրքիա: Այդ կապակցությամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից պարգևատրվեցի “за отличие в охране государственной границы” մեդալով և 15 օր արձակուրդով: Հետաքրքիր էր, որ սահմանախախտին վնասազերծելու ժամանակ չունեի ձեռքերը կապելու որևէ հարմարանք մինչև օժանդակ ուժերը կհասնեին: Ստիպված գործի դրեցի կոշիկիս քուղերը:

 

Զոհրապ Եգանյան

Պատիվ եմ ունեցել ծառայել հայկական բանակում 2006-2008թթ ին և մինչև այսօր շատ վառ հիշողություններ ունեմ կապված բանակի հետ: Բանակում տեղի ունեցած հետաքրքիր պատմությունները հիմնականում կամ հրապարակման ենթակա չեն, կամ այնպիսի պատմություններ են, որոնք կհասկանան միայն ծառայածները, ասեմ ավելին՝ նման թեմաները հիմնականում հետաքրքիր են լինում հենց միայն ծառայածների համար ու շատ անհետաքրքիր են հատկապես աղջիկներին, առավել ևս երբ տղաները խոսում են այդ մասին շատ երկար))): Բանակի մասին պատմությունները շաղախված են այնպիսի պաշտոնների հետ կապված պատմություներով, որոնք քաղաքացիական մարդիկ չեն հասկանա, օրինակ՝ «Զամպալիտ», «զամպատեխ», «նաչտիլ», «դնեվալնի» և այլն))) Այնուամենայնիվ շատ կարճ ասեմ մեկ դեպք, 2007թ ի դեկտեմբերի 27 ի գիշերը մարտական հերթապահության ընթացքում մեր կողմից հայտնաբերվեց հավանական հակառակորտի օդային օբյեկտ, որը թռնում էր շատ ցածր բարձրության վրա: Իսկ այն ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր (ինչպես տարածված է հիմա սոցցանցերում, որպես իրավիճակի ներկայացնելու հումորային տարբերակ), մեր ստորաբաժանումը փայլուն աշխատեց, որից հետո եղան պարգևատրումներ: Այսքանը կարող եմ պատմել որպես հետաքրքիր պատմություն, քանի որ շատ մանրամասներ չի կարելի հրապարակել: Մնացած լավ ու քաղցր պատմությունները կվերհիշենք բանակի ընկերներով, որոնց հետ հանդիպելու ենք հենց բանակի օրվա կապակցույամբ: Տղաները պետք է ծառայեն, մի խուսափեք բանակ գնալ հարգելի տղաներ, այնտեղ դուք ոչ միայն շատ բան կսովերեք, այլ կունենք ընկերներ, որոնք ավելին են, քան ընկերը, այդ օրերի մարդիկ վստահելի են ամբողջ կյանքի համար: Կեցցե մեր բանակը:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան

Ուրեմն մեր զորամասը փոքր զորամաս էր, 150 զինվոր ուներ ու ճաշարանի խոհարարը անմեղ թուլություն ուներ՝ սիրում էր զինվորների բաժնից թռցնել։ Իրա մոտ էդ պայմանական ռեֆլեքսի պես մի բան էր դառել։

Մի հատ էլ թիկունքի ծառայության պետ ունեինք՝ կապիտանի կոչմամբ ու միջին վիճակագրական կողապահարանի ինտելեկտուալ մակարդակով, բայց դե ընդհանուր վատ մարդ չէր։

Մի անգամ էս կապիտանը մտնում ճաշարան այն պահին, երբ հաց ենք ուտում, ես էլ արդեն դեմբել եմ, երևի տենց մի 40 օրից պետք ա տուն գնամ։ Հիմա կապիտանը ուզում ա մի քիչ պոպուլիզմ անի՝ իբր հոգատար սպա է ու արցնում է․

- Տղերք ջան, ամեն ինչ կա՞, ամեն ինչ դրե՞լ են։

Ես էլ սենց զուտ որպես կատակ ասում եմ․

- ՊԱրոն կապիտան, ամեն ինչ տեղը տեղին ա, մենակ թե մեր սեղանին կրեվետկա չհասավ․․․

Մեկ էլ էս կապիտանը միանգամց խառնվեց իրար ու ձեն ա տալիս խոհարար Ալինային․

- Ալինա՜, հեյ Ալինա․․․

- Հի՞նչ ա Տոֆիկ, - գլուխը փոքր պատուհանից դուրս հանես Ալինան։

- Էդ հինչի՞ խոխեքին կրեվետկա չի հասել։

Տոֆիկ, իմ արև, ի՜նչ եղալ ա, լոխ դրալ եմ դեմները, սկի մի պատառ մեզ չի մնացել․․․      

 

Հարություն Մնացականյան

Երրորդմասցի քյառթու նորակոչիկ էր էին բերել, 4-րդ օրն էր ծառայության, երբ գեներալներից մեկն եկավ զորամաս ստուգման: Ինքնապատրաստման ժամին մտավ զորանոց, բոլորս ոտքի կանգնեցինք, սա առանց գլխարկ պատվի առավ: Գեներալը մոտեցավ ասեց ինձ թվում է դու հաստատ նորակոչիկ ես: Սա էլ ոգևորված ձեռքով թփթփացնելով գեներալի ուսին, -Տոշնի էլ ջոկիր հոպար ջան,մեռնեմ սրտիդ:

Յաշա Սոլոմոնյան

Բանակային կյանքից տպավորություններն ու հիշողությունները շատ-շատ են։ Ինչպես ասում են ՝ ծառայում ես ընդամենը երկու տարի, բայց մի ամբողջ կյանք պատմելու բան է լինում) Հիշելու շատ բան կա։ Թերևս անհնար է մոռանալ, օրինակ, երդման արարողությունը, երբ ամենայն պատասխանատվությամբ ու պատվով արտասանում էի երդման խոսքեր՝ պապիկիս, ծնողներիս ու մյուս հարազատներիս հուզված հայացքների ներքո։ Տպավորիչ էր նաև ծառայության երրորդ ամսին ԼՂՀ ՊԲ գլխավոր հրամանատարի խրախուսական մրցանակը՝ օրինակելի ծառայության համար։ Բայց դե ամենահիշարժանը երևի վերջին օրն էր, երբ տուն էի վերադառնում՝ մնացող տղաների ուրախ, բայց և հուզված դեմքեր (ես գնում էի, իսկ իրենք դեռ պիտի մնային), երկու տարվա անգնահատելի ու թանկ հուշեր, ու Ստեփանակերտս՝ փոսի մեջ, ետևում... Մի տեսակ կարոտեցի)))

 

Գագիկ Մամուլյան

Երկու տարի ծառայել եմ, բնակլիմայական առումով շատ դժվար, առաջնային զորամասում, ուր տաք մենակ ամառն էր ու միշտ զարմացել եմ, թե մարդիկ, ովքեր ծառայում ու ծառայել են ավելի «հեշտ» զորամասերում, ինչից են բողոքում: Միակ բաները, որ մեզ պակասում էի, սուրճ, սիգարետ ու քաղցրավենիքն էին, որը բնական է,որ էդպես էլ պիտի լիներ (իհարկե սուրճը չկար ռացիոնում, թեյ էր.բանակում ամեն ինչ հաշվարկված է ըստ կալորիականության ու գլուխը պատովն է տվել ցանկացած դիետա, որ բանակի նման կարողանա ճիշտ ֆորմա պահել): Մի խոսքով, ամբողջ զորամասի կազմով գնացել են զորավարժության, ինձ ու կրտսեր Սերժանտ Ջանիկին թողել շենք շինույթուններին պահակ մոտ տաս օրով: Ի՞նչ անենք, բան չկա անելու, ամբողջ օրը ես ու Ջանիկը սուրճ ենք խմում, ծխում ու իրեն հատուկ հանգստությամբ իրենց ծովագնաց հարևանից ա պատմում, ով երկու տարի սուզանավի վրա էր ծառայելու ընփացքում մի քանի անգամ էր ափ ելել ու հինգ տարի Ջանիկին պատմել, դեռ մի բան էլ չէր հասցրել, քանի որ Ջանիկը զորակոչվել էր բանակ ու շարունակությունը բանակից հետո: Ամեն իրիկուն սիրտս ինչ որ տագնապ էր ընկնում անբացատրելի, ոնց որ վատ բան կանխագուշակեր, զանգում էի տուն, ընկերներիղ, բոլորը հանգիստ են, ամեն ինչ նորմալ, լավ բա էս ի՞նչ հաշիվ է: Երկար մտորումներից հետո ես ու ամենագետ Ջանիկը հասկացանք, որ երկու հոգով ամեն օր որ մի քանի ժամում մի տուփ սուրճ ենք խմում, սրտի աշխատանքի վրա ազդում է ու էդ տագնապները բնական են:

 

Պատրաստեց` Անի Հակոբյանը

ВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16