«Նինձյա» կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մի կողմից խոսում են խաղաղության մասին, մյուս կողմից պատերազմն ավելի են մոտեցնում սահմաններին։ Նիկոլ Փաշինյան - Աննա Հակոբյան զույգը մեկ անգամ չէ, որ ցույց են տվել իրենց սիմվոլիզմները՝ սպասվող վտանգների մասին։ Կհիշեք Աննա Հակոբյանի հայտնի ֆոտոսեսիան, երբ Արցախում նկարահանվեց 2020 թվականին, շատ չանցած այդ նույն տարածքներն անցան թշնամուն։ Էս պահին որպես օրինակ միայն սա անցավ մտքովս»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Հայաստանից Կանադա տեղափոխված հասարակական գործիչ Շանթ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ պատահան չէ նաև Նիկոլ Փաշինյանի հեծանվային քաղաքականությունն ու դրա գովազդումը։
«Կգա ժամանակ, երբ Հայաստանում կկրկնվի Արցախի օրինակը։ «Խաղաղությունը» նախ կգա բլոկադայի տեսքով, որտեղ փոխադրամիջոց որպես այդպիսին կլինի միայն հեծանիվը։ Եվ հետո, ձեզ թվում է պատահակա՞ն էր ընտրված «նինձյա» բառը։ Ֆեոդալական Ճապոնիայում «նինձյա» կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին, որոնք նաև լրտեսությամբ էին զբաղվում... տարօրինակ չէ՞»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Կանադացի մեր հայրենակիցը վստահ է՝ իշխանական զույգը «տնազ» է անում հայ ժողովրդին։ «Նրանք օգտվում են Հայաստանի հասարակության թմրվածությունից, որոնք հոգնել են պատերազմներից, դժվար կացությունից, խաբվելուց, հույսով լավ օրվա սպասելուց։ Նրանք էլ անում են այն, ինչ ուզում են։ Դժվար չէ ասել՝ «սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ», ու անել իրենց ուզածը»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live