ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրով ձեռք բերված բնակարանների և բնակելի տների հիպոթեքային վարկերի գծով առաջացող պարտավորությունները սպասարկելու համար նախատեսված է 7,1 միլիարդ դրամ։
Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին։
«Տեղեկացնեմ, որ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ ծրագրով արդեն իսկ իր սեփական տունն է ձեռք բերել 3338 ընտանիք, իսկ ևս 600-ը ստացել, բայց դեռ չեն իրացրել բնակարանային հավաստագրերը»,-մանրամասնեց նախարարը։
Նրա խոսքով՝ բնակարանային ապահովման ուղղությամբ 2025 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 12 միլիարդ դրամ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live