Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Ջանֆիդա գյուղում այրվում է մոտ 1600 հակ անասնակեր
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղում անասնակեր է այրվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և այս պահին էլ հրշեջները, գյուղացիներն ու պարեկները պայքարում են կրակի տարածման դեմ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, ինչպես նաև պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը: Այրվում է մոտ 1600 հակ անասնակեր. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



