Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է. պարբերաբար ձյուն է տեղում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է: Լեռներում ջերմաստիճանը նվազել է մինչև -7°: Պարբերաբար ձյուն է տեղում, սպասվում է նաև քամու ուժգնացում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղացող առատ ձյան պատճառով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ փակվել է բեռնատարների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live