Սատանովսկին պատասխանել է ՌԴ-ի հասցեին Իրանի քննադատությանը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդրի առնչությամբ
АНАЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Պուտինն այդ միջանցքի մասին ոչ մի նոր բան չի ասել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, որն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ պատասխանելով Իրանի տարբեր պաշտոնյաների քննադատություններին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերից հետո, ըստ որոնց ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագիրը հայկական կողմը սաբոտաժ է անում:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, հայտնի չէ, թե այս հարցում Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան ինչպես են «ընտելանալու» միմյանց:
«Դրա մասին դատելն անիմաստ է, քննադատելն էլ է անօգուտ։ Իրանը Ռուսաստան չէ: Իրանն իր շահերն ունի, Թուրքիան՝ իր, Ադրբեջանն՝ իր, իսկ այսօրվա Հայաստանը՝ չեմ հասկանում՝ ունի՞, թե՞ ոչ։ Դրա մասին պետք է հարցնել Փաշինյանին: Զանգեզուրի միջանցքի մասին խոսում էին դեռ 100 տարի առաջ, ու ի՞նչ։
Ժամանակին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին քննարկվում էր նաև Սևրի պայմանագիրը, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ։ Ընդ որում այդ պայմանագրով քարտեզի վրա կար Մեծ Հայքը։ Այնպես որ, շատ էլ որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է խոստացել»,-նշել է նա։
Մեկնաբանելով Ստամբուլում «3+3» ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը՝ Սատանովսկին կարծիք է հայտնել, որ դիվանագիտությունը քիչ բան կարող է լուծել ոչ միայն ներկա ժամանակաշրջանում, այլև սկզբունքորեն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live