«Էպիզոդիկ դեր է, բայց ես ամբիցիա չունեմ». Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ևս նկարահանվել է «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում: Tert.am Life-ի հետ զրույցում նա նշեց, որ հայտնի հաղորդավարուհու է մարմնավորում, շատ փոքրիկ դեր է:
«Էպիզոդիկ դեր է, բայց ես ֆիլմերի հետ կապված ամբիցիա չունեմ, անգամ էպիզոդում արժի լինել, սերիալ չի կամ սիթքոմ, կարելի է պատմության մեջ հիշվել նաև այդ փոքր էպիզոդով»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:
Արաքսյա Մելիքյանը Ֆիլմից մանրամասներ չհայտնեց, բայց նշեց. «Գիտեմ, որ մեծ աշխատանք է արվել»:
Դերասանուհին խոստովանեց, որ ֆիլմի միջոցով նաև կատարվել է իր վաղեմի երազանքը:
«Ես ունեմ նաև լրագրողի կրթություն, որից հետո պիտի ընտրություն կատարեի դառնալ դերասան, թե հաղորդավարուհի: Եվ այս ֆիլմը ինչ-որ չափով իմ երազանքի հետ կապ ունի, ֆիլմը հնարավորություն տվեց ներկայանալ նաև իմ չկատարված ընտրության միջոցով:
Ես միշտ ուզում էի համատեղել, բայց ասացին՝ «չես կարող գնալ կոմեդիա խաղալ, հետո գալ լուրջ դեմքով լուրեր հաղորդել»»- պատմեց դերասանուհին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։
Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։
Պրեմիերան կկայանա 2025 թվականին: