Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կապեր է հաստատում
АНАЛИТИКАՌուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Փաշինյանի թիմից սեպարատ խաղեր է խաղում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվա տեղափոխվելուն պես նա տենդագին հանդիպումներ է սկսել հատկապես Հայաստանից հեռացած և նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող նախկին պաշտոնյաների, մեծահարուստների հետ, որոնք 2018 թ. իշխանափոխությունից հետո հրաժարվել են անցնել Փաշինյանի թրի տակով և ստիպված են եղել հանգրվանել Ռուսաստանում։
Թե ինչ հարցեր են քննարկվում, հայտնի չէ։ Հայտնի չէ նաև՝ արդյոք Արսենյանն այդ հանդիպումներն անցկացնում է Նիկոլ Փաշինյանի գիտությա՞մբ, թե՞ ինքնուրույն խաղ է խաղում։
Ինքը՝ Արսենյանն էլ ողջ կյանքում եղել է այդ մարդկանց հետ մի թիմում, միայն թե 2018-ից հետո արագ «կողմնորոշվել» էր, անցել «Քաղպայմանագիր», որտեղ էլ սրբի լուսապսակով էր ներկայանում։ Նա նաև հակառուսական հայտարարություններ էր անում, իսկ արդեն երեկ Կրեմլում, ՌԴ նախագահին հանձնելով, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ՌԴ նախագահը Հայաստանի լավագույն բարեկամն է։
Աննա Մելիքսեթյան