Ռուսաստանում տարածված «Կոկսակի» վիրուսը հասել է Հայաստան․ ի՞նչ է հայտնի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում գնալով ավելանում է «Կոկսակի» անվամբ վիրուսի տարածվածությունը: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ–ները, վիրուսը, որը Ռուսաստան ենթադրաբար բերվել է Թուրքիայից, արդեն իսկ արձանագրվել է Ռուսաստանի 9 մարզերում, հիմնականում մանկապարտեզների և դպրոցների երեխաների շրջանում, կան նաև վարակված մեծահասակներ։
Մասնագետները նշում են, որ վիրուսը կարող է առաջացնել մի խումբ սուր հիվանդություններ, որոնք բնութագրվում են ախտանիշների լայն տեսականիով: Դրանք հաճախ կապված են կենտրոնական նյարդային համակարգի, սրտի և մաշկային վնասվածքների հետ: Վիրուսն ամենամեծ վտանգը ներկայացնում է մինչև 10 տարեկան երեխաների համար, մեծահասակները շատ ավելի հազվադեպ են վարակվում, և հիվանդությունը սովորաբար ընթանում է ավելի մեղմ ձևով։
Այսօր ռուսաստանյան լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ մերձմոսկովյան Պոդոլսկում հղի կին է մահացել, և կասկածներ կան, որ հենց վիրուսն է մահվան պատճառը: Սակայն, ՌԴ առողջապահության նախարարությունն ավելի ուշ հերքեց «Կոկսակի» վիրուսից կնոջ մահվան մասին տեղեկությունը՝ նշելով, որ վաղաժամ է ասել, որ մահվան պատճառը հենց այդ վիրուսն է, քանի դեռ չեն կատարվել անհրաժեշտ հետազոտությունները։
Արդյո՞ք ՀՀ ներթափանցել և արձանագրվել է «Կոկսակի» վիրուսով վարակման դեպքեր․ MediaHub-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարությանը:
«Մեզ մոտ առանձին վիճակագրություն էնտերովիրուսների չի վարվում, վարվում է վիճակագրություն այլ վիրուսների»,- նշեցին նախարարությունից։
Ըստ այդմ, ճշտող հարցին` տիրապետո՞ւմ են թվի, թե ՀՀ–ում որքան հիվանդ ունենք «Կոկսակի» վիրուսով վարակված, նախպարարությունից նշեցին, որ չեն տիրապետում։
Նշենք, որ վիրուսը, ըստ Ռոսպոտրեբնադզորի, ուղեկցվում է հազով, ջերմությամբ, կոկորդի ցավով, ցանով: Ըստ աղբյուրի՝ վարակն ամենից հաճախ ներթափանցում է ծովային հանգստավայրերում հանգստացողների օրգանիզմ, հիմնականում Թուրքիայում: Այն արդեն հայտնաբերվել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի երկրամասում, Թաթարստանում, Վլադիմիրում, Բրյանսկում, Իժևսկում, Կալուգայում՝ հիմնականում անչափահասների մոտ։
Մարիաննա Արամյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live