«Ես պատերազմ եմ հայտարարում»․ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը՝ ՀՖՖ փոխնախագահին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրերս ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը եղել է Fast Sports հեռուստաալիքի «Մենք ենք, մեր ֆուտբոլը» հաղորդման հյուրը և տվել ծավալուն հարցազրույց։
Վերջինս անդրադարձել է նաև հավաքականի ֆան-շարժումների հայտարարություններին, որոնցով նրանք պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
«Ֆան-շարժումների հայտարարություններին միացան նաև «Շիրակի», «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», «Ուրարտուի» երկրպագուները։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ ակումբնեի պահանջը չպետք է լինի Ֆեդերացիայից, այլ հենց ակումբներից։ Շատ կուզեի լսել այդ երկրպագուների կարծիքն իրենց ակումբների ղեկավարների մասին։ Կուզեի լսել «Շիրակի» երկրպագուների կարծիքը, թե ինչպես տարիներ առաջ ակումբի ղեկավարն ամբողջ թիմով, մարզիչներով վերցրեց գնացին ուրիշ թիմ, իսկ «Շիրակն» սկսեց հանդես գալ Առաջին խմբում։ Այդ ակումբներից պահանջ չկա՞։
«Փյունիկը» դժգոհում է, որ հանդիպումները կեսօրվա ժամերի են նշանակվում։ Նշանակում ենք երեկոյան, զանգահարում են և խնդրում են ավելի վաղ նշանակել խաղը։ Պարզաբանում ենք պահանջում, նշում են, որ չեն ցանկանում լույսի գումար վճարել։ Բնականաբար, մերժում ստանալուց հետո երկրպագուները հաջորդ շաբաթ դժգոհում են, թե ինչու են մեր հանդիպումները նշանակել կեսօրին։ Նման քննարկումներն անմիտ են, որովհետև, առաջին հերթին, դրանց պատասխանատուն ակումբներն են, ոչ թե ֆեդերացիան։ Ակումբները չունեն այն պայմանները, որ իրենց ուզած ժամերին խաղան»,- նշել էր Նիկողոսյանը։
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Գանձասար»-ի հետ հանդիպման հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՖՖ փոխնախագահի հարցազրույցին՝ նշելով․
«Այսօր Նիկողոսյանը իրեն թույլ է տալիս վարկաբեկել «Շիրակ»-ի նախագահին, ով 15 տարի է՝ ներդրում է անում հայկական ֆուտբոլում։ Նրանք ցանկանում են ցեխ շպրտել այնպիսի լեգենդար ակումբի վրա, ինչպիսին «Շիրակ»-ն է։ Ես այս թեմայով առանձին հարցազրույց եմ տալու և արդեն պատրաստվում եմ դրան։ Ես պատերազմ եմ հայտարարում այդ մոտեցմանը և չեմ կարող այլևս համբերել։ Թքած ունեմ իմ գործի վրա, որ ինձ կզրկեն որևէ բանից։ Ես պաշտպանելու բոլոր նրանց, ոքվեր ներդրդում ունեն հայկական ֆուտբոլում, ու պայքարելու եմ նրանց դեմ, ովքեր փորձում են կեղտոտել այն՝ վարքաբեկելով «Շիրակ»-ի նախագահին, իմ նախագահին, «Ուրարտու»-ի նախագահին, երբ նրան ասում էին գնա և հայերեն խոսել սովորիր»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live