Հայտնի է դարձել նախաճաշելու համար լավագույն ժամանակահատվածը
ЛАЙФԲրիտանիայի դիետիկ ասոցիացիայի մամլո քարտուղար Քլոե Մայլզը նշում է, որ ամենից ավելի լավ է նախաճաշել արթնանալուց հետո՝ առաջին ժամվա ընթացքում, հայտնում է Independent-ը:
Հաղորդվում է, որ ներկայում Բրիտանիայում անցկացվում է Նախաճաշի ազգային շաբաթ: Հենց այդ պատճառով էլ պարբերականը որոշել է հետաքրքրվել, թե որքան կարևոր է մարդու համար նախաճաշելը ու որ ժամանակահատվածն է դրա համար ամենահաջողը:
«Երբ դուք արթնանում եք, շաքարի մակարդակը ձեր արյան մեջ բնական եղանակով ցածր է, այդդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նախաճաշել արթնանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում»,- Քլոե Մայլզի խոսքերը մեջբերում է Independent-ը:
Նշվում է, որ նախաճաշելը շատ կարևոր է առավոտյան, ու չնայած այդ ամենին՝ շատերն անտեսում են այն, այնինչ այն ճիշտ սնվելու համակարգի անբաժանելի մաս է կազմում:



