Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանն ու մյուս արտիստները Արա Մարտիրոսյանին նվիրված համերգի վերջին փորձերն են հրապարակել
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, Սարո Թովմասյանը, Կարեն Սևակը, Ռազմիկ Ամյանը, Հռիփսիմե Հակոբյանն ու մյուս արտիսները պատրաստվում են Արա Մարտիրոսյանին նվիրված «Բաժանում չի լինում» խորագրով համերգին:
Նրանք ինստագրամում հրապարակել են վերջին փորձերից տեսանյութեր:
«Մեզնից հեռացար, բայց ձայնդ միշտ մեզ հետ կմնա... միշտ կշարունակենք երգել քո հոգու խոսքերը», -ինստագրամի իր էջում գրել է Իվետա Մուկուչյանը:
Սիրուշոն ևս հրապարակում է արել. «Մահն անգամ չի կարող բաժանել»,- գրել է երգչուհին:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ևս հրապարակում է արել համերգի նախապատրաստական աշխատանքներից և գրել, որ շատ էմոցիոնալ պահ է:
Նշենք, որ «Բաժանում չի լինում» համերգը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգին կհնչեն Արամ Մարտիրոսյանի սիրված երգերը՝ ընկերների կատարմամբ: