Կուտակումները մաքրում են. ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում
ИНТЕРВЬЮԱրդեն որերորդ օրն է, Լարսում կուտակումներ են, այդ թվում նաև հայկական բեռնատարները կանգնած են և սպասում են իրենց հերթին: Առավոտյան տվյալներով կուտակված հայկական բեռնատարների թիվը հասնում էր 400-ի, իսկ ընդհանուր առմամբ մոտ 1,4 հազար մեքենաներ սպասում են իրենց հերթին։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ը բազմաթիվ վարորդներից ահազանգեր է ստանում, որ հերթերն այնքան շատ են, որ անհնարին է սահման հատելը։
MediaHub-ը կապ հաստատեց Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ, ով նշեց, որ բեռնատարների թիվը Լարսում միշտ էլ 400-ից ավելի է։
«Ամբողջ հարցն այն է, որ գոյություն ունի թողունակություն, որի սահմաններում մեր բեռնատարներն անցնում են: Այս պահի դրությամբ թողունակությունը նույնն է, սակայն, մի քանի օր առաջ, որ ձյուն էր եկել, դրա պատճառով մեկ օր սպասել են բեռնատարները, չեն շարժվել, և հետևաբար հերթը ավելացել է: Այժմ կուտակումներն են մաքրում ու, շուտով, կարծում եմ, կուտակված մեքենա չենք ունենա, քանի որ մեքենաներն ինտենսիվ հատում են սահմանը»,– նշեց Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդը։
Իսկ մարդատար մեքենաների մասով Հակոբյանը նշեց, որ ոչ մի խնդիր չկա, հերթեր և կուտակումներ չկան։